ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Պսակին հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և նախագահ Բարաք Օբաման կայցելեն Կուբա, երբ երկրում բացվի ամերիկյան դեսպանատուն՝ հաղորդում է TASS-ը:
«Մենք դա պետք է անենք հարմար պահի: Մենք չենք ցանկանում ժամկետներ սահմանել: Առաջին քայլը Արևմտյան կիսագնդի հարցով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբերտ Ջեյկոբսոնի այցն է Կուբա, որը կնախապատրաստի այդ այցելությունը»,- հայտարարել է Պսակին:
Մամլո քարտուղարը նշել է, որ երկու երկրների գլխավոր նպատակը դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն է, և առաջին հերթին պետք է դա անել:








































