WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ զեկույցը՝ ապստամբական շարժումների և դրանց առաջնորդների դեմ պայքարի մասին: Փաստաթուղթը ներկայացվել է կազմակերպության կայքում:
18-էջանոց փաստաթուղթը՝ «Հակակառավարական շարժումների դեմ պայքարի լավագույն պրակտիկա» անվանմամբ, գերատեսչության կողմից ներկայացվել է 2009թ. հուլիսի 7-ին: Դրանում խոսքը ապստամբների առաջնորդների սպանության դրական և բացասական կողմերի մասին է:
Դրական եզրահանգումներից մեկով՝ «ենթադրվում է, որ առաջնորդների ոչնչացման գործողությունները կարող են ունենալ օգտակար դեր, երբ դրանք դառնան ապստամբերի դեմ գործողությունների ավելի լայն ռազմավարության մաս»:
Բացասական ներգործություն կարող է ունենալ բնակչության հետ ապստամբների կապը, նոր առաջնորդների ի հայտ գալը, որոնք ավելի ծայրահեղական հայացքներ կունենան:









































