ԵՄ երկրների 28 առաջնորդներ Բրյուսելի գագաթնաժողովի ժամանակ հավանության են արժանացրել Ժան-Կլոդ Յունկերի գլխավորած Եվրահանձնաժողովի ներդրումային ծրագրին՝ եվրոպական արտադրանքի խթանման նպատակով 2015-2017թթ. հավաքել 315 մլրդ եվրո: Այս մասին հաղորդել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Մենք կոչ ենք արել ստեղծել ռազմավարական ներդրումների եվրոպական հիմնադրամ»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ ԵՄ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ծրագրի հիմքում լինելու է Եվրոպական ներդրումային բանկը, որը աշխատանքը կսկսի 2015թ.-ի հունիսին և 3 տարվա ընթացքում կկարողանա հավաքել 315 մլրդ եվրո:










































