ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն) դեմ գործող ամերիկյան ուժերի հրամանատարության ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ջեյմս Թերին կարծում է, որ հաղթանակի հասնելու համար կպահանջվի առնվազն 3 տարի: Այս մասին գրում է BBC-ն:
Գեներալ-լեյտենանտը նաև ասել է, որ պետք չէ շտապել՝ գրոհայինների դիրքերին ավիահարվածների արդյունավետության մասին հապշտապ եզրակացություններ անելով, քանի որ դրանք սկսվել են ընդամենը 4 ամիս առաջ:
Թերիի խոսքերով՝ քրդական զինված միավորումները ամերիկյան ավիացիայի աջակցությամբ Իրաքում Սիրիայի հետ սահմանին արդեն ազատագրել են մեծ թվով տարածքներ:









































