«Չելսի»-ին կրկին չհաջողվեց հաղթել: Այս անգամ լոնդոնցիները բաց թողեցին հաղթանակ տանելու հնարավորությունը` այն դեպքում, երբ 2:0 հաշվով առավելություն ունեին «Սաութհեմփթոն»-ի նկատմամբ: Ռաֆայել Բենիտեսը, բնականաբար, հուզված է:
«Մենք հիանալի սկսեցինք խաղը, սակայն չկարողացանք վերահսկել այն: Չօգտագործեցինք մեզ ընձեռված հնարավորությունները, ինչով էլ ոչ-ոքիի հույսեր նվիրեցինք մեր մրցակցին: Ընդմիջմանը ես ասում էի, որ մեզ անհրաժեշտ է երրորդ գոլը:
Բազմիցս եմ հայտարարել, որ մենք պետք է ավելի ճիշտ մոտենանք գոլային պահերին: Ինքներս չկարողացանք արդյունավետ իրացնել դրանք, իսկ մրցակցին էլ շանսեր պարգևեցինք: Մենք պետք է հաղթեինք»,- Բենիտեսին մեջբերում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում «Չելսի»-ն զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:






































