«Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան կարծում է, որ կատալոնական ակումբն ու «Մալագա»-ն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ դուրս գալու հավասար հնարավորություն ունեն:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի առաջին մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Խաղը կայացել է «Կամպ Նոու» մարզադաշտում:
«Կարծում եմ՝ «Բարսա»-ն ու «Մալագա»-ն հաջորդ փուլ դուրս գալու հավասար հնարավորություն ունեն: «Մալագա»-ի ֆուտբոլիստները գիտեին՝ ինչպես պետք է գործեն մեր դեմ խաղում և կարողացան հաջողության հասնել:
Այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ նրանք արժանի էին այդ ոչ-ոքիին: «Մալագա»-ն հիանալի էր գործում տակտիկապես»,- հայտարարեց Սուբիսարետան:








































