«Բարսելոնա»-ի մարզական գծով տնօրեն Անդոնի Սուբիսարետան ուրախ է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վերսկսում է մարզչական գործունեությունը: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
«Ես անչափ ուրախ եմ, որ, որ Գվարդիոլան որոշել է գլխավորել «Բավարիա»-ն և մնալ ֆուտբոլի խելահեղ աշխարհում: Նման մասնագետի վերադարձը մեծ նշանակություն ունի նաև ֆուտբոլի համար: Լավ չէ, երբ այսպիսի մակարդակ ունեցող մարզիչը խաղից դուրս է մնում:
Հետաքրքիր է, որ «Բավարիա»-ի կարգի գրանդը իր թիմի համար գլխավոր մարզիչ էր փնտրում այնպիսի փոքրիկ երկրում, ինչպիսին Կատալոնաիան է: Վստահ եմ, որ Գվարդիոլան հետաքրքիր ու երիտասարդ թիմ կունենա»,- նշել է Սուբիսարետան:









































