«Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀԱԿ-ում կրկին ներքին քննարկման առարկա է Կոնգրեսը կուսակցության վերածելու գաղափարը: Որն այնքան էլ նոր չէ. դեռ մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հանձնարարել էր Գագիկ Ջհանգիրյանին՝ ուսումնասիրել այս խնդիրը և իրավական դաշտը՝ նման լուծման գնալու համար:
Բանն այն է, որ կուսակցություն դառնալու դեպքում բավականին հարցեր կլուծվեն, այդ թվում և իրավահաջորդի խնդիրը, սակայն կառաջանան շատ նոր խնդիրներ ևս: Մյուս կողմից էլ կառաջանա հարցը, թե ովքեր կցանկանան տարրալուծվել այդ կուսակցությունում՝ քանդելով սեփականը, եթե ՀՀՇ-ում անգամ այդ հարցի նկատմամբ չկա միանշանակ մոտեցում:











































