Elbit Systems իսրայելյան կոնցեռնը տեղեկացրել է ինքնաթիռների ուղևորներին պաշտպանող հակահրթիռային C-MUSIC համակարգի հաջող փորձարկման մասին:
C-MUSIC-ը նախատեսված է մեծ ուղևորատար ինքնաթիռները հրթիռներից պաշտպանելու համար:
Elbit-ը տեղեկացնում է, որ համակարգը հաջողությամբ փորձարկվել է Boeing 707 ինքնաթիռների վրա:
Համակարգի վրա աշխատանքները սկսվել են դեռ 2002թ-ից, այն բանից հետո, երբ ջիհադիստները Քենիայում երկու հրթիռ էին բաց թողել իսրայելական ինքնաթիռի վրա: Հրթիռները չէին դիպել նշանակետին:
Elbit-ի ներկայացուցիչներն ասում են, որ համակարգը կարելի է հեշտությամբ հարմարեցնել ցանկացած ինքնաթիռի:










































