Առինջի ԲՀԿ-ական գյուղապետը դեռ վաղ է համարում խոսել նախագահի իր համակրելի թեկնածուի մասին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Առինջ գյուղի ԲՀԿ-ական գյուղապետ Գագիկ Սարգսյանը,անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին,նկատեց, որ քվեարկությունըգաղտնի է, ուստի ի՞նչ պարտադիր է, որ իր որոշման մասին ասի: «Դեռ շուտ է որևէ բան ասել, մենք դեռ ժամանակ ունենք»,- հստակեցրեց նա:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն դեռ նախորդ տարվա ավարտին պաշտոնապես հայտարարել էր, որ չի մասնակցելու գալիք նախագահական ընտրություններին՝ չառաջադրելով ՀՀ նախագահի թեկնածու և չսատարելով որևէ թեկնածուի:








































