Goal.com-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը բանակցություններ է վարում ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսի»-ի հետ:
Ավելի վաղ լուրեր կային, որ անգլիացին կարող է տեղափոխվել «Էվերթոն» կամ «Մանչեսթեր Յունայթեդ»:
Նշենք, որ Լեմպադի՝ «Չելսի»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2013-ի ամռանը:









































