Իրանի Իսլամական Հանրապետության վարչակազմը բախվել է բնակչությանը սուբսիդիաների վճարման համար դրամական միջոցների ապահովման խնդրին: Այս մասին Fars գործակալությանը հաղորդել է պատգամավոր Աբդոլքարիմ Հաշեմին:
Նա հավելել է, որ նման իրավիճակում սուբսիդիաների բարեփոխման ծրագրի երկրորդ փուլը կարող է չիրականանալ: Նա նաև նշել է, որ ներկայում Իրանի կառավարությունն անհրաժեշտ միջոցները տրամադրում է այլ աղբյուրներից:
2012-ի դեկտեմբերի 25-ին գործակալությունը՝ հղում անելով իրանական մեջլիսի Պլանավորման հանձնաժողովի ղեկավարին հայտարարել էր, որ սուբսիդիաների բարեփոխման ծրագրի երկրորդ փուլի իրականացումը կհանգեցնի վառելիքի գների զգալի բարձրացման, գործազրկության աճի, տնտեսական անկման և այլն:








































