Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է 2012 թվականին խփած իր ամենակարևոր գոլի մասին:
«Ես հաճախ եմ կրկնում, որ գոլերը հիշում եմ իրենց կարևորությամբ, ոչ թե գեղեցկությամբ: Օրինակ՝ եզրափակիչներին խփած գոլերս: Այդ դեպքում ստացվում է, որ Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչում՝ «Աթլետիկ»-ի դեմ խաղին, իմ խփած գոլն ամենակարևորն եմ համարում 2012 թվականին:
Կարծում եմ՝ տարին ինձ համար ստացված է: Հաջողությունների հասա «Բարսելոնա»-ի հետ, բայց նաև ցանկանում եմ նվաճումներ ունենալ իմ հավաքականում: Կարող եմ ասել, որ ազգային հավաքականս ևս լավ տարի անցկացրեց երկար դադարից հետո»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է արգենտինացու խոսքերը:









































