Մադրիդի «Ատլետիկո»-ն նոր ռեկորդ է սահմանել: Ակումբի անդամների թիվը հասել է 60.000-ի, և դա թիմի՝ մոտ 110 տարվա պատմության մեջ լավագույն ցուցանիշն է:
1972թ. թիմն ունեցել է 58.000 անդամ: Այդ ժամանակ ակումբի նախագահը Վիսենտե Կալդերոնն էր, ում անվամբ կոչվում է թիմի մարզադաշտը:
Ակումբի անդամների թվով ամենացածր ցուցանիշը գրանցվել է 1992թ., երբ ակումբի նախագահը Հեսուս Հիլն էր, ով առանձնանում էր իր արտասովոր հայտարարություններով և արարքներով: Նա կրկնապատկել էր անդամավճարի արժեքը, ինչի արդյունքում ակումբն ուներ 15.000 անդամներ:









































