Marca-ն տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հեգնանքով է մեկնաբանել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հայտարարությունը:
Արգենտինայի հավաքականի խաղացողը քննադատել էր Իսպանիայում աշխատող մրցավարներին և նրանց մեղադրել կողմնակալ մրցավարության մեջ: Արգենտինացու կարծիքով՝ մրցավարները «Ռեալ»-ի մասնակցությամբ խաղերում հաճախակի են սխալվում հօգուտ հակառակորդների, և դա պատահականություն չէ:
«Ոչ ոք չի կասկածում, որ մենք հաղթում ենք արդար կերպով և բարձրակարգ խաղ ենք ցուցադրում: Ոչ ոք կասկածի տակ չի դնում, որ այդ հաղթանակները մենք տոնում ենք արժանիորեն: Կարծում եմ՝ մրցավարների մասին խոսելիս Դի Մարիան կատակում էր»,- հայտարարեց Վիլանովան:












































