Իսպանական լրատվամիջոցները հրապարակել են հետաքրքիր վիճակագրական տվյալներ:
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած «Վալենսիա»-ի դեմ հանդիպմանը Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման հեղինակել է իր 78-րդ գոլը «արքայական ակումբ»-ի կազմում:
Ֆուտբոլիստի 78 դիպուկ հարվածներից տուժել են 34 թիմերի 40 դարպասապահներ աշխարհի 17 մարզադաշտերում:








































