Արգենտինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան բոլորին զարմացրել է իր հայտարարությամբ: Նա ասել է, որ այլևս չի ցանկանում շարունակել մարզչական գործունեությունը: Այդ մասին են հայտնել հարավամերիկյան լրատվամիջոցները:
Մարադոնան նաև իր կարծիքն է հայտնել «Ռիվեր Փլեյթ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Մատիաս Ալմեյդայի հրաժարականի վերաբերյալ:
«Ես այլևս չեմ ցանկանում մարզիչ աշխատել: Այդ աշխատանքը զզվանք է առաջացնում: Զարմանում եմ, թե ինչպիսի անարգալի վերաբերմունք են ցուցաբերում Ալմեյդայի նկատմամբ»,- նշել է Մարադոնան:












































