Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականի հարձակվող և գլխավոր աստղ Դիդիե Դրոգբան հայտնել է, որ իր ազգային թիմը կարող է հիանալի արդյունքներ գրանցել Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության շրջանակներում:
«Մենք մի թիմ ունենք, որը կարող է մեծ նվաճումներ գրանցել մեկնարկող մրցաշարի շրջանակներում: Հիանալի կլիներ, եթե կարողանայինք հաղթել այս անգամ:
Անկեղծ ասած` մեր ընտրանին հոգնել է պարտություններից: Մենք հաղթանակ ենք ակնկալում և հուսով ենք, որ գավաթն այս անգամ մեզ հետ մեր երկիր կբերենք»,- Դրոգբայի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:











































