Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կառվալյուն, ով հիմնական կենտրոնական պաշտպանների բացակայության պատճառով Ռաուլ Ալբիոլի հետ մեկտեղ մեկնարկային կազմում էր Արքայական գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակիչ փուլի` «Վալենսյիայի» դեմ խաղում, ակումբի պաշտոնական կայքի հետ հարցազրույցում խոսել է իր տպավորությունների մասին:
«Կարևորն այն է, որ հաղթեցինք: Ունենք հստակ պատկեր` 2-0, բայց վստահ եմ, որ կարող էինք ևս մեկ գոլ հեղինակել: Պատասխան հանդիպումը, որը տեղի կունենա «Մեստալիա» մարզադաշտում, ավելի հեշտ կլինի մեզ համար:
Այս հաղթանակը լրացուցիչ ոգևորվածություն հաղորդեց թիմին: Ինչ վերաբերվում է իմ մարզավիճակին, ապա պետք է ասեմ, որ ոչ մի խնդիր չունեմ մարզավիճակիս հետ կապված»,- ասել է պաշտպանը:








































