Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է թիմի կիսապաշտպան Անխել դի Մարիայի ելույթներից:
Խոսքը, մասնավորապես, ազգային առաջնության 19-րդ տուրի շրջանակներում կայացած «Օսասունա»-ի դեմ խաղի մասին է: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով, իսկ պորտուգալացի մասնագետը հայտարարել է, որ գոհ է իր սաների ցուցադրած խաղից:
Այնուամենայնիվ, հանդերձարանում Մոուրինյոն մոտեցել է Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին և ասել. «Երբ դու ավելի քիչ էիր վաստակում, ավելի լավ էիր խաղում: Պայմանագրիդ ժամկետը երկարաձգելուց հետո դու այլևս չես ցուցադրում լավագույն խաղային որակներդ»:








































