Սպիտակ տունը չի հաստատում Սիրիայի Հոմս քաղաքում կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Թոմի Վիտորը,-հաղորդում է ITAR-TASS-ը:
Նրա հայտարարությունը պատասխան է դարձել Foreign Policy պարբերականի հրապարակմանը, համաձայն որի՝ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատեսությունը տեղեկացրել է պետդեպարտամենտին, որ Սիրիայի իշխանությունները, հավանաբար, անցած ամիս քիմիական զենք են կիրառել Հոմսի խաղաղ բնակչության դեմ: Ըստ հրապարակման՝Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները հետաքննություն են անցկացրել իրենց տրամադրութւյան տակ գտնվող հաղորդագրությունների հիման վրա: Հեռագիրը ստորագրել է գլխավոր հյուպատոս Սքոթ Ֆրեդերիկը: Հետաքննության տվալները հիմնված են հասարակական գործիչների, բժիշկների և փախստականների հետ զրույցների վրա:
«Եթե Ասադի ռեժիմը նման ողբերգական սխալ թույլ տա և քիմիական զենք կիրառի կամ չկարողանա ապահովել դրա պահպանությունը, ապա պատասխանատվության կկանչվի»,-նախազգուշացրել է Սպիտակ տան ներկայացուցիչը:







































