Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ խաղում Միլանի «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Բոլոնիա»-ին:
Խաղն անցավ բավական դինամիկ ու արագ տեմպով, գրանցվեցին բազում գոլեր: Երկու կողմերն էլ ցանկանում էին հաղթանակ տանել, սակայն բախտը ավելի շատ ժպտաց «Ինտեր»-ին:
Ստրամաչիոնիի սաները կարողացան երեք անգամ գրավել մրցակցի դարպասն ու հաղթանակ տանել այս խաղում: Այդ երեք գոլերից վերջինը «Ինտեր»-ը խփեց խաղի 120-րդ րոպեին, քանի որ հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի հաշվով ու նշանակվել էր լրացուցիչ խաղաժամանակ:
«Ինտեր» – «Բոլոնիա»՝ 3:2
Գոլերը՝ Գուարին, 34՛, Պալասիո, 77՛, Ռանոկիա, 120՛ – Դիամանտի, 81՛, Գաբիադինի, 84՛
i 3-2 b by Futbol2101






































