Մյունխենի «Բավարիա»-ի մամլո խոսնակ Մարկուս Հորվիկը հերքեց, որ թիմը բանակցություններ է վարել «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ:
«Դա հերյուրանք է: Մենք վստահում ենք Յուպ Հայնկեսին և առաջին հերթին բանակցելու ենք նրա հետ: Գլխավոր մարզչի այլ թեկնածուներ մեզ համար առայժմ չկան»,- Հորվիկի խոսքերը մեջբերում է DPA գործակալությունը:
Հիշեցնենք, որ Հայնկեսի և ակումբի պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Մարզիչը դեռ որոշում չի կայացրել՝ երկարաձգելու է պայմանագրի ժամկետը, թե ոչ:








































