Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում սկսվում է ռուս ամուսինների դատավարությունը, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ: Ինչպես հաղորդում է BBC-ն, հետաքննության տվյալներով՝ նրանք դեռևս 1980-ական թթ. Գերմանիայում աշխատել են որպես հետախույզ:
Զույգը մեղադրվում է նրանում, որ Գերմանիա է ժամանել կեղծ անձնագրերով (Անդրեաս և Հայդրուն Անշլագ) և ավելի քան 20 տարի տեղեկատվություն է մատակարարել խորհրդային և ռուսական իշխանություններին: Մեղադրյալների իսկական անունները հայտնի չեն:
Դատախազների հայտարարության համաձայն՝ հետախուզական գործունեության շրջանակներում նրանք ձեռք են բերել ՆԱՏՕ-ի, Եվրամիության գաղտնի փաստաթղթեր և Գերմանիայի քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդակցել են ռուսական հատուկ ծառայությունների հետ:







































