«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը գոհ է թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի աշխատանքից: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ թիմը գերազանցում է իր սկզբունքային հակառակորդ Մադրիդի «Ռեալ»-ին 18 միավորով: Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ատլետիկո»-ն զիջում է կատալոնական ակումբին 11 միավորով:
«Թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեցինք Վիլանովային հանգիստ, առանց ավելորդ զգացմունքների: Գվարդիոլան լքում էր մեր ակումբը, և մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետայի կարծիքով` հենց Վիլանովան էր կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզչի ամենահարմար թեկնածուն: Մենք ճիշտ որոշում ենք կայացրել: Վիլանովայի նշանակումն անակնկալ էր միայն նրանց համար, ով չէր ճանաչում նրան»,- հայտարարել է Ռոսելը:








































