Ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգը խոստովանել է, որ օգտագործել է արգելված խթանիչներ: Այդ մասին տեղեկացնում է USA Today-ը:
Ավելի վաղ Արմսթրոգը զրկվել էր «Տուր դե Ֆրանս»-ի չեմպիոնական 7 տիտղոսներից:
Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերին Հեծանվավազքի միջազգային ֆեդերացիան ցմահ որակազրկեց Արմսթրոնգին, ով այդ ժամանակ ավարտել էր իր մարզական կարիերան: Արոմսթրոնգի՝ 1988 թվականից մինչև 2012թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում նվաճած բոլոր տիտղոսները չեղյալ համարվեցին:








































