Բրիտանական ընկերությունը, որը դատապարտվել է օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու համար, շարունակում է էթիլացված թունավոր վառելիքային հավելում վաճառել աղքատ երկրներին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Innospec ընկերությունը, որը աշխարհում տետրաէթիլկապարի միակ արտադրողն է, քիմիական նյութեր է վաճառում՝ վնասելով մարդկանց առողջությունը:
Այսօր բնապահպանները կառավարությանը կոչ են արել արգելել Innospec-ի գործունեությունը: Արտադրանքն արգելված է Մեծ Բրիտանիայում, սակայն օրինական է մնում 6 աղքատ երկրներում: Ընկերությունը մտադրություն էր հայտնել դադարեցնելու տետրաէթիլկապարի արտադրությունն ու վաճառքը անցած տարվա վերջին, սակայն այն գործունեության ավարտի նոր վերջնաժամկետ է սահմանել՝ խոստանալով գործունեությունը դադարեցնել մինչև այս տարեվերջ: Այդ վառելիքի օգտագործումը կարող է ազդել մարդկանց նյարդային համակարգի և մտավոր ունակությունների վրա:
1970-ականների կեսերին ընկերության արտադրանքից փուլ առ փուլ հրաժարվել են հարուստ երկրները: ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում տետրաէթիլկապարի (ՏԷԿ) բարձր պարունակությամբ բենզին են կիրառում Աֆղանստանում, Ալժիրում, Իրաքում, Մյանմարում, Եմենում և Հյուսիսային Կորեայում:









































