Միլանի «Ինտեր»-ը պատրաստվում է հզորացնել պաշտպանության գիծը:
Tutto Mercato-ի տեղեկությունների համաձայն` միլանյան ակումբի ղեկավարները հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Կոլո Տուրեի ծառայություններով, որը տեղ չի գտնում իր ներկայիս թիմի հիմնական կազմում:
Տրանսֆերային գործարքի նպատակով ի սկզբանե նախատեսված է ծախսել 6 մլն եվրո: Ֆուտբոլիստի տեղափոխությունը կարող է կայանալ ամռանը:









































