«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի մյունխենի «Բավարիա»-ում:
Մասնագետն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները գերմանական ակումբի հետ, հայտնում է Marca-ն՝ հղում կատարելով Sky Sport Italia-ին:
Հաջորդ մրցաշրջանից նա այդ պաշտոնում կփոխարինի ներկայիս գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Գվարդիոլան կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն կամ «Ռոմա»-ն:










































