Հայտնի է, որ 67-ամյա Առնոլդ Շվարցենեգերը խաղացել է նոր` «Տերմինատոր. Գենեզիս» ֆիլմում:
Facebook-ի իր էջում դերասանը կինոնկարի թողարկման պատվին տեսագրություն է տեղադրել, որտեղ առավոտյան թերթ ընթերցելիս և սուրճ խմելիս փորձում է «ստանալ» նոր ֆիլմի երգի երաժշտությունը` գդալով խփելով սեղանին:
Շվարցենեգերը նաև հանգստացրել է երկրպագուներին` ասելով, որ իր մասնակցությամբ տեսարաններ նոր ֆիլմում բավականին շատ կլինեն: Իսկ ֆիլմում նրա սիրելի արտահայտությունն է՝ I’ll be back։











































