Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ և շնորհակալություն հայտնել առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկի համար: Այդ մասին հաղորդել է Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես շնորհակալություն եմ հայտնել Ուկրաինայի նախագահին մեծ վստահության համար, բայց քանի որ այդ աշխատանքը նախատեսում էր Ուկրաինայի քաղաքացիության ընդունում, իսկ դրա համար պետք էր հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից, ես հրաժարվեցի այդ առաջարկի,- ասել է նա:











































