Ֆուտբոլի Բուլղարիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յորդան Լեչկովը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման օրենքը շրջանցելու ու Սլիվենի քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում օրինախախտ գործողություններ անելու համար:
Նշենք, որ սա առաջին դատական որոշումն է, և այն կարող է բողոքարկվել:
Հավելենք, որ Լեչկովի անունն առաջին անգամ չէ կապվում հանցավոր գործողությունների, գործարքների, օրենքի չարաշահումների հետ:








































