Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահը փոխել է նավթով հարուստ Արևելյան նահանգի ղեկավարին, քանի որ նա չի կարողանում շիաների բողոքների դեմն առնել, որոնք շարունակվել են ողջ անցյալ տարվա ընթացքում:
Նոր ղեկավար է նշանակվել Սաուդ Նայեֆը: Նրա եղբայրը` Մուհամմեդը, ավելի վաղ զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը, որը վերլուծաբաններին ստիպել է խոսել երկրի քաղաքական կյանքում Նայեֆների կլանի ուժեղացման մասին:
Շիա ակտիվիստների խոսքերով՝ դեկտեմբերի 28-ին Քաթիֆ քաղաքում իրավապահները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ:











































