Նարնջի հյութը միշտ օգտակար է համարվել շնորհիվ դրանում С ու D վիտամինների բարձր պարունակության: Սակայն նոր հետազոտության համաձայն, որ անցկացրել են Գրանադայի համալսարանի գիտնականները, պարզվել է, որ դրա օգուտն անհամեմատ բարձր է, քան ավելի վաղ ենթադրվում էր, գրում է Nature World News-ը:
Իսպանացի գիտնականները պարզել են, որ հակաօքսիդանտների ակտիվությունը, որ պարունակվում են ցիտրուսային մրգեի, մասնավորապես՝ նարնջի մեջ, 10 անգամ ավելի բարձր է:
Դրա շնորհիվ նարնջի հյութը ի վիճակի է զգալիորեն նվազեցնել մարդու օրգանիզմի վրա ազատ ռադիկալների ազդեցությունը՝ մի քանի անգամ արագացնելով մարսողության պրոցեսը՝ նպաստելով վնասակար նյութերը ավելի արագ օրգանիզմից դուրս բերելուն:










































