Թեյլոր Սվիֆթը դարձել է Billboard Magazine-ի նոր համարի հերոսուհին. պարբերականը երգչուհուն անվանել է «Տարվա կին», երբ Սվիֆթը նորից գլխավորել է Billboard 200 չարթը: Թեյլորը նկարահանվել է ռոմանտիկ ֆոտոշարքում և պարբերականին պատմել է հայտնիների հետ ընկերության, «1989» ալբոմի մասին, հայտնում է spletnik.ru-ն:
Ամսագրին տված հարցազրույցում Սվիֆթը խոստովանել է, որ գնահատում է մարդկանց հետ շփումը, որոնք իրեն վերաբերվում են որպես հասարակ աղջկա, ոչ թե աստղի:
«Ես ամենևին չեմ ուզում առաջին տեղում լինել իմ ընկերների կյանքում: Գիտեք, շատ հայտնիներ սիրում են իրենց շրջապատել մարդկանցով, որոնց նրանք նվիրում են իրենց ամբողջ ազատ ժամանակը, բայս ես չէի ուզենա, որ իմ ընկերներն այդպիսին լինեին»,- ասել է Սվիֆթը:
Թեյլորի խոսքով՝ ինքը ստիպված է եղել վեճի բռնվել պրոդյուսերների հետ նոր ալբոմի ձայնագրման ժամանակ. «Բոլորն ասում էին, որ չի կարելի այդքան կտրուկ փոխել ոճերը, որ դա միամիտ է և չափազանց լավատեսական: Բայց վաճառքի առաջին օրվանից հետո իմ լեյբլը հասկացավ, որ ես ճիշտ էի:











































