Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Գազային կրքեր Հայաստանում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. « Համաշխարհային նավթային կրքերը` որքան տարօրինակ, նույնքան բնականոն զարգացում ստացան Հայաստանում: Դրանք ոտքի տակ առան ազգային դրամի փոխարժեքը: Առան ու մի լավ տրորեցին: Ավելի ճիշտ՝ տրորում են: Փոխարժեքի սրտաճմլիկ տատանումների գործընթացը դեռ չի դադարել: Սա դեռ բավական չէ` ձմեռն է սկսվել: Ձմռան գալն ինքնին տարօրինակ չէ: Տոմարի համաձայն` այն միշտ սկսվում է դեկտեմբերի մեկին, և արդեն երկրորդ ձմեռն է, որ բնակչությանը գազ է մատակարարվում 1խմ-ն` 156 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` 2013թ. հուլիսի 1-ից գազը թանկացավ 18 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիան՝ 27 տոկոսով: Նոր սակագների խորհրդարանական քննարկումների ժամանակ գործադիր իշխանության ու պառլամենտական մեծամասնության անդամները լրջագույն ձեռքբերում էրն ներկայացնում հետևյալ փաստը:

Պարզվում է` ռուսական «Գազպրոմի» հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ առաջիկա 5 տարում Հայաստանին մատակարարվող սակագինը փոփոխության չի ենթարկվելու: Կառավարության անդամներն ու նրանց գործընկեր պատգամավորները, հարկավ, մոռացած կլինեն իրենց ելույթները: Բայց «Խոսքից հետք չի մնում» իսպանական միջնադարյան ասացվածքը կորցրել է իր այժմեականությունը: Նոր տեխնոլոգիաներն ու համացանցն այդ հետք կոչվածն արձանագրում ու պահում են:

Օրինակ, սակագնի պաշտոնական թանկացումից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կարծեմ` ԵԿՄ համագումարում, այս թեմային անդրադառնալիս` ասաց. «Գազի գինը հինգ տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, և եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության որոշումը, որ գները չեն թանկանալու, մենք հինգ տարի ունենալու ենք կայուն գին»: Սա նախագահն էր ասում: Իսկ նրա կուսակցական գործընկերները պնդում էին, որ բնակչությունն ու գործարարները պիտի ուրախանան:

Հատկապես՝ գործարարները, որովհետև իրենց բիզնես պլանները կազմելիս կարող են վստահ լինել՝ գազի սակագինը հինգ տարի կայուն է լինելու: Կայուն ու անհողդողդ: Բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ մեկուկես տարի հետո տարօրինակ իրավիճակում ենք հայտնվելու: Ո՞վ կենթադրեր, որ էներգակիրների գները գահավիժելու են: Որևէ մեկը կարո՞ղ էր կանխատեսել, որ ՌԴ նախագահն այս շաբաթ կգնա Թուրքիա: Ոչ միայն կգնա, այլև սիրով ընդառաջ կգնա թուրքական իշխանության խնդրանքին ու գազի մատակարարման գինը կհամաձայնի նվազեցնել վեց տոկոսով:

Բառացիորեն հաջորդ օրը Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ վեց տոկոսը բավարար զիջում չի համարում, ու հասկանալի դարձավ, որ սակագնային նվազումները դեռ կարող են շարունակվել: Մինչդեռ Թուրքիան Մաքսային միության անդամ չէ: Այս երկիրը պարզապես փորձում է օգտվել Ռուսաստանի տնտեսական առկա վիճակից: Փոխարենը` պարզ չէ, թե սակագնային ի՞նչ սպասումներ ունենանք մենք: Մենք, որ արդեն Մաքսային միության անդամ ենք: Մի կողմից` առկա է առաջիկա երեք ու կես տարում սակագինը կայուն պահելու խոստում: Պայմանագրով արձանագրված խոստում: Մյուս կողմից` էներգակիրներն ամբողջ աշխարհում էժանանալու են, իսկ մեր պարագային «կայուն» են մնալու: Կայուն ու թանկ:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում