Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ որոշ մթերքների օգտագործումը կարող է մարդկանց ծույլ դարձնել: Սխալ սնվելը նվազեցնում է մոտիվացումը: Գիտնականները նման եզրահանգման են եկել փորձի արդյունքում, որին մասնակցել են լաբորատոր կենդանիներ, հաղորդում է The Los Angeles-ը:
Մկների մի մասը վեց ամիս շարունակ կերել է բարձր կոնցետրացում ունեցող սնունդ, իսկ մյուս մասը` օգտակար սնունդ` բարդ ածխաջրերով: Չափաբաժինները չեն տարբերվել ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի քանակով:
Խմբերի միջև առաջին տարբերությունը նկատվել է փորձից երեք ամիս հետո: Վնասակար սննդով սնվող մկները ավելորդ քաշ են ձեռք բերել, իսկ վեց ամիս անց գիտնականները նկատել են, որ անառողջ սնունդն ազդել է նաև կենդանիների մոտիվացման վրա:








































