Այսօր Տոկիոյի կենտրոնում տեղի է ունեցել «իշխանության փոխանցման» արարողությունը՝ անցնող տարվա տեր Ձիուց հաջորդ տարվա խորհրդանիշ Ոչխարին: Հատուկ հանդիսության համար Սայթամա պրեֆեկտուրայում ձիարշավի ակումբից պոնի է տարվել, որը խաղացել է Ձիու դերը, իսկ կենդանաբանական այգուց՝ ոչխար: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Ճապոնական ավանդույթի համաձայն՝ 2015թ. տերը պետք է լինի հենց ոչխարը, ոչ թե այծը, ինչպես ընդունված է չինական 12-ամյա ցիկլի համաձայն: Կենդանիները մռութները քսել են իրար, ինչը հանդիսատեսի կողմից ընդունվել է որպես իշխանության անմիջական փոխանցում:






































