Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «քաղաքաբնակները» պատրաստվում են բողոքարկել թիմի պաշտպան Կոմպանիի հեռացման որոշումը:
Նշենք, որ ֆուտբոլիստը խաղադաշտից հեռացվեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» խաղի երկրորդ խաղակեսին:
Ըստ ակումբի՝ Կոմպանին պարզապես պայքար է մղել գնդակի համար, բացի այդ, չի կատարել ետևից սահանկում:
Ինքը՝ ֆուտբոլիստը, Twitter-ում գրել է, որ չի հպվել Ուիլշիրին, սակայն միաժամանակ չի վիճարկել նաև գլխավոր մրցավարի որոշումը:







































