2016 թվականին ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Գերմանիան: Կազմակերպությունը կարևոր դեր է խաղում ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացում: Այս մասին հայտնում է DW-ն:
Ինչպես հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բազելում ընթացող ԵԱՀԿ նախարարարների՝տարեկան ամփոփիչ հանդիպմանը, նախագահությունը իր երկրին կփոխանցվի Սերբիայից, որը ԵԱՀԿ-ն կգլխավորի 2015 թվականին:
Շտայնմայերի խոսքով՝ չնայած ուկրաինական ճգնաժամը դեռևս սպառնում է վերածվել միջազգային «զինված հակամարտության» և «Եվրոպայի պառակտման», սակայն առանց ԵԱՀԿ ջանքերի չէր հաջողվի հասնել Մինսկի պայմանավորվածություններին:









































