Ամերիկյան նավթային շուկան անկում է ապրել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան նվազեցրել է ԱՄՆ-ում իր նավթի գինը, գրում է The Wall Street Journal-ը:
Սաուդյան Saudi Aramco պետական նավթային ընկերությունը հինգշաբթի օրը նվազեցրել է ԱՄՆ-ում հունվարյան ֆյուչերսների գինը`մեկ բարելի դիմաց 0.10-ից 0.90 դոլարով:
ԱՄՆ-ում նավթային ֆյուչերսների գների նվազեցումը «հավասարազոր է ամերիկյան թերթաքարե նավթ արտադրողներին պատերազմ հայտարարելուն: Նրանք արդեն դեմ առ դեմ բախվում են շատ ցածր գների հետ»,- գրում է պարբերականը:








































