Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Շարապովան գերազանց մեկնարկեց 2013թ. Australian Open-ում՝ պարտության մատնելով իր հայրենակցուհուն՝ Օլգա Պուչկովային: Գրանցվեց 6:0, 6:0 հաշիվը: Մրցավեճը տևեց 55 րոպե:
Երկրորդ տուրում Շարապովայի հակառակորդը կլինի Ճապոնիայի ներկայացուցիչ Միսակի Դոյին:
Երկրորդ շրջան են անցել նաև Սամանտա Ստոսուրը, Վենուս Ուիլիամսը, Դոմինիկա Ցիբուլկովան, Լի Նան, Ագնեշկա Ռադվանսկան, Յուլիա Գյորգեսը, Անժելիկ Կերբերը, Ելենա Յանկովիչը, Մարիոն Բարտոլին, Սորանա Կիրստիան, Կլարա Զակոպալովան, Տամիրա Պաշեկը, Եկատերինա Մակարովան:










































