Քաթարում ընթացող օփեն մրցաշարում ավարտվել են 8-րդ տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանականեր են տարել, իսկ Էլինա Դանիելյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Հովհաննես Գաբուզյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի:
Խաղացված 8 տուրերից հետո՝
Հակոբյան – 6
Մովսիսյան – 5
Մելքումյան – 5
Դանիելյան – 4.5
Գաբուզյան – 4.5
Հովհաննիսյան – 4.5
Սարգսյան – 4.5
Վերջին տուրից առաջ Վլադիմիր Հակոբյանը 5-րդ տեղում է ու առաջատար Վլադիմիր Կրամնիկին զիջում է 1 միավորով:
Հայաստանի շախմատի ֆեդերացիա







































