Հինգշաբթի օրը Ֆրանսիայում սկսվում է Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) աշխատակիցների գործադուլը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Գործադուլի սկիզբը նախատեսված է ժամը 19:00-ին: Սպասվում է, որ այն կտևի մինչև կիրակի առավոտ: Գործադուլը կանցկացվի 2 արհմիությունների՝ CGT-ի և SUD-ի կոչով: Նրանք պաշտպանում են երկրի տարածքում մոտ 65 տոկոս երկաթուղայինների շահերը: Գործադուլավորների հիմնական պահանջը իրենց աշխատանքի տեղավորմամբ ապահովելն է:
Չվացուցակի փոփոխությունները նախևառաջ կառնչվեն արագընթաց TGV գնացքներին, տարածաշրջանային TER ճեպընթացներին և միջքաղաքային անձնակազմերին:









































