Հարավկորեացի կատարող Psy-ի Gangnam Style տեսահոլովակը YouTube-ում հասել է դիտումների առավելագույն մակարդակին: Դրա հետ կապված վիդեոհոսթինգը հայտարարել է դիտումների հաշվիչը թարմացնելու մասին: Այս մասին է հաղորդվում Google+ սոցցանցի պաշտոնական էջում:
Այս նյութը գրելու պահին տեսահոլովակը դիտվել է 2 152 326 344 անգամ:
Այս նորության հետ կապված YouTube-ն ավելացրել է թվերով անիմացիան, որը թողարկվում է սլաքը հարավկորեացի կատարողի տեսահոլովակի դիտումների վրա անցկացնելիս:
Տեսահոլովակը թողարկվել է 2012թ. հուլիսի 15-ին: Այն շատ տարածված է դարձել, իսկ պարը կրկնօրինակել են շատ հայտնիներ, այդ թվում նաև՝ Մադոննան և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
2012թ. սեպտեմբերին այն հայտնվել է Գինեսի ռեկորդերի գրքում՝ սերվիսում ամենաշատ «լայքերը» հավաքելով, իսկ 2014թ. հատել է դիտումների 2 միլիարդը:







































