Tuesday, 16 06 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ

Սաֆարովի արտահանձնումը իրավաբանական որոշում էր. Հունգարիայի դեսպան

Ադրբեջանում Հուգարիայի դեսպան Ժոլտ Չուտորան հարցազրույց է տվել APA գործակալությանը:

Դեսպանը, խոսելով հունգարա-ադրբեջանական հարաբերությունների մասին, անդրադաձել է Ռամիլ Սաֆարովի արտահանձմանը:

Չուտորան նշել է, որ դա եղել է բացառապես իրավաբանական որոշում, և հավելել է, որ անկախ այդ որոշումից են լավացել հարաբերություններն Ադրբեջանի և Հունգարիայի միջև:

«Երկու երկրների գերատեսչությունների, ղեկավարների միջև առկա են լավ հարաբերություններ, ես նույնիսկ կասեի, որ դրանք որոշ իմաստով դարձել են բարեկամական: Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջան որևէ կերպ չի անդրադարձել մեր կապերի վրա, քանի որ դա եղել է բացառապես իրավական գործընթաց: Մեր ժողովուրդները մոտենում են միմյանց, նրանք շատ նման են իրան»,- ասել է դեսպանը և հավելել, որ երկու երկրների լեզուներում կան նաև նման արտաբերվող շատ բառեր:

Անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ Սաֆարովի արտահանձնաումից հետո՝ դեսպանը հայտարարել է, որ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին Հունգարիայի կայացրած որոշումը ուղղված չի եղել որևէ այլ պետության դեմ:

«Ցավոք սրտի, Հայաստանը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները մեր երկրի հետ: Մենք ջանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, և հույս ունեմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»,- ասել է Չուտորան:

Դեսպանը նաև նշել է, որ Հունգարիան չունի հակառակորդներ և ջանում է դիվանագիտական լավ հարաբերություններ հաստատել բոլորի հետ:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է ներդրում կատարել Հունգարիայի տնտեսությունում, դեսպանը նշել է, որ դա նորմալ գործընթաց է, սակայն այդ հարցը միշտ կախված է ներդրողներից: Չուտորան կարծում է, որ Ադրբեջանի տնտեսական շրջանները պատրաստ են ներդրում կատարել Հունգարիայում, եթե դա շահավետ է:

«Ինչպես հունգարական, այնպես էլ ադրբեջանական մամուլում կարդացել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է ներդրումներ կատարել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո: Բերվել են նաև տարբեր թվեր՝ 1, 2 և նույնիսկ 5 միլիարդ եվրո: Սակայն ես չեմ լսել, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, հետաքրքրված է նման ներդումներ»,- հավելել է դեսպանը:

Խոսելով Լեռանային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Չուտորան նշել է, որ դրա կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով: Դեսպանի կարծիքով՝ շատ կարևոր է, որպեսզի կողմերը շարունակեն բանակցել:

«Ներկայում Հունգարիայի և Հայաստանի միջև առկա են ոչ այդքան լավ հարաբերություններ, չկան դիվանագիտական կապեր: Այդ պատճառով Հունգարիան հազիվ թե կարողանա օգնել այս հարցում: Սակայն մեր մոտեցումը չի փոխվել. մենք շարունակում ենք ճանաչել Աֆրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք ագրեսիայի, պատերազմի դեմ ենք: Այդ պատճառով այս խնդրի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով»,- եզրափակել է դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում