Sunday, 05 07 2026
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

Թե ով քանի վարկանիշային միավոր վաստակեց. Հայ ծանրորդների ելույթը՝ թվերով ու փաստերով

Ինչպես հայտնի է, Ալմաթիում մեծահասակների ծանրամարտի աշխարհի առաջնությունը նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ուներ ու թիմային պայքարում վաստակած միավորներով սկսվեց 2016 թ օլիմպիական ուղեգրերի ամրագրման գործընթացը: Նշենք, որ ուղեգրերը հիմնականում բաշխվելու են 2014 և 2015 թթ աշխարհի առաջնություններում թիմային պայքարում օլիմպիական վարկանիշային առանձին հաշվարկով վաստակած միավորների հանրագումարով:

Երկու տարիների վաստակած վարկանիշային միավորերի ընդհանուր գումարով ուղեգրերը կբաշխվեն հետևյալ սկզբունքով. տղամարդկանց մրցաշարում դրանք կստանան թիմային պայքարում հետևյալ հորիզոնականներում տեղեր զբաղեցրած ընտրանիները՝ 1–6-րդ տեղերը գրաված ընտրանիները կստանան 6-ական ուղեգիր, 7-12-րդ` հինգ, 13-18-րդ` չորս, 19 -24-րդ` երեք ուղեգիր: Այս կերպ կբաշխվեն օլիմպիական 6X6+6X5+6X4+6 X3 =36+30+24+18=108 ուղեգիր: Ալմաթիում ավարտված աշխարհի առաջնությունում, հաշվի առնելով ընտրանիների կազմերում առավել բարձր արդյունքեր արձանագրած առավելագույնը 6 ծանորոդի ցուցանիշները, թիմային պայքարում տեղերը բաշխվել են այսպես. 1.Չինաստան ՝ 143 միավոր, 2. Ղազախսատան ՝ 139, 3 Հյուսիս.Կորեա՝ 139, 4.Ռուսասատան ՝ 138, 5. Բելառուս՝ 121, 6.Իրան՝ 119 միավոր:

Հայաստանի ընտրանին ստուգատեսին մասնակցեց 8 ծանորդով, որոնցից առավել բարձր արդյունքներ արձանագրած 6 ծանրորդները այսպիսի հաշվարկային վարկանիշային միավորներ պարգևեցին ՀՀ հավաքականին՝ 1. 56 կգ Սմբատ Մարգարյան, 18-րդ տեղ՝ 8 միավոր, 2.69 կգ Վանիկ Ավետիսյան, 5-րդ ՝ 21 միավոր, 3.77 կգ Արա Խաչատրյան, 16-րդ տեղ ՝ 10 միավոր, 4.85 կգ Աղասի Աղասյան,15-րդ տեղ՝ 11 միավոր, 5.105 կգ Սիմոն Մարտիրոսյան ,7-րդ տեղ ՝ 19 միավոր, 6.+105 կգ Հայկ Հակոբյան, 14-րդ տեղ՝ 12 միավոր:

Ընդհանուր հաշվակային 81 միավորով Հայաստանի ընտրանին օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաշվարկով զբաղեցրեց 12-րդ տեղը: Այստեղ 7-12-րդ տեղեր զբաղեցնողների ու Հայաստանի հավաքականի նման նախնական 5-ական օլիմպիական ուղեգրեր ամրագրած ընտրանիներ են ՝ 7.Եգիպտոս ՝ 118 միավոր, 9. Իտալիա ՝ 102,10. Մոլդովա ՝ 94, 11. Բուլղարիա՝ 85 միավոր: Կանանց մրցաշարում դրանք կստանան թիմային պայքարում հետևյալ հորիզոնականներում տեղեր զբաղեցրած ընտրանիները ՝ 1-9-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները կստանան 4-ական ուղեգիր, 10 -16-րդ՝ 3-ական, 17-21-րդ՝ 2-ական ուղեգիր:

Այս կերպ կբաշխվեն օլիմպիական ՝ 4X9+ 7X3+ 5X2 =36+21+10=67 ուղեգիր: Այստեղ հաշվի են առնվում միայն ընտրանիներում առավել բարձր արդյունք գրանցած 4 ծանրորդուհիների վաստակած հաշվարկային վարկանիշային միավորները: Թիմային պայքարում օլիմպիական վարկանիշային մրցաշարի ցուցանիշներով առաջատարների խմբում են. 1.Չինաստան՝ 109 միավոր, 2.Հյուսիս.Կորեա՝ 104, 3.Ռուսաստան՝ 99 միավոր, 4. Ղազախստան՝ 93, Թայլանդ՝ 91, 6.Տայպեյ՝ 81, 7.Կոլումբիա՝ 80,ց8.Ուկրաինա՝ 70, 9.Ճապոնիա՝ 67 միավոր:

Կանանց Հայաստանի ընտրանին ստուգատեսին մասնակցեց 6 ծանորդուհիներով, որոնցից առավել բարձր արդյունքներ արձանագրած 4 ծանրորդուհիներն այսպիսի հաշվարկային վարկանիշային միավորներ պարգևեցին ՀՀ հավաքականին՝ 53 կգ Աննա Գովելյան 22-րդ տեղ՝ 4 միավոր, 63 կգ տեղ, Իզաբելա Յայլյան, 19-րդ տեղ՝ 7 միավոր, 69 կգ Մելինե Դալուզյան, 11-րդ տեղ, 15 միավոր, 75 կգ Հռիփսիմե Խուրշուդյան, 15-րդ տեղ, 11 միավոր: Ընդհանուր հաշվարկային 37 միավորով Հայաստանի ընտրանին օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաշվարկով զբաղեցրեց 22-րդ տեղը: 17-21-րդ տեղերը զբաղեցնում են՝ 17. Դոմինիկյան Հանրապետություն՝ 42միավոր, 18.Մեքսիկա՝ 41, 19.Թուրքիա՝ 39, 20.Ինդոնեզիա՝ 39, 21.Իսպանիա՝ 38 միավոր:

Այն հավաքականներն, որոնք նշած հաշվարկով չեն արժանանա ուղեգրի, ապա Ռիո դե Ժանեյրո մեկելու ևս մեկ հնարավորություն կստանան համապատասխան աշխարհամասերի 2016 թ գարնանը նախատեսված առաջնություններում: Մեր պարագայում դա Եվրոպայի առաջնությունն է: Աշխարհամասային առաջնություններում (2016 թ գարնանը) թիմային պայքարում չեմպիոն դարձած հավաքականներին կշնորհվի 2-ական ուղեգիր, իսկ 2-րդ , 3-րդ , 4-րդ տեղերին` մեկական: Աշխարհի առաջնությունների արդյունքներով օլիմպիական ուղեգրեր նվաճած երկրների ընրանիները այս պարագայում դուրս կմնան հաշվարկից և աշխարհամասի առաջնության ժամանակ պայքարը կընթանա միայն ուղեգրեր չունեցող երկրների միջև:

Հավելենք նաև, որ Ռիո-2016-ի օլիմպիադայի ծանրամարտի մրցաշարին մասնակցելու է 260 մարզիկ, այդ թվում տղամարդկանց 8 քաշային կարգերում ելույթ են ունենալու 156 ծանրորդներ, կանանց 7 քաշային կարգերում ՝ 104 ծանրորդուհի: Հիշեցնենք, որ առավելագույն տեղը յուրաքանչյուր երկրի համար 6 ծանրորդ է, 4 ծանրորդուհի:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում