Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդ թիմը մարզող ֆրանսիացի մասնագետ ԶԻնեդին Զիդանը հայտարարել է, որ իր հայրենակից Տիերի Անրին արժանի է հրաժեշտի հանդիպում անցկացնելուն, հաղորդում է BrazilSats-ը:
– Տիերի Անրին արժանի է հրաժեշտի խաղ անցկացնելու այն ամենի համար, ինչ արել է ֆրանսիական ֆուտբոլի համար: Կարծում եմ, որ դա հիանալի կլիներ նրա համար,- հայտարարել է Զիդանը:
Հիշեցնենք, որ վերջերս պարզ դարձավ, որ 37-ամյա Անրին հեռանալու է «Նյու-Յորք Ռեդ Բուլս»-ից:







































