Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը կարող է մարզական կարիերան շարունակել «Ռոմա»-ում: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Իտալական ակումբը Չեխին համարում է Մորգան դի Սանկտիսին արժանի փոխարինող: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ «ազնվականներ»-ը պատրաստ են Չեխի տրանսֆերը վաճառել 7 մլն ֆունտի դիմաց:
Նշենք, որ 32-ամյա դարպասապահը, ով կորցրել է տեղը լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում, մտադիր է փոխել ակումբային գրանցումը:









































