«Կարծում եմ՝ վտանգ չի սպառնում, բայց դրան հասնելու համար բազմաթիվ փոփոխություններ պետք է կատարվեն այն համաձայնագրերում, որոնցում հիմքը դոլարն է կամ եվրոն»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, որ ԵՏՄ անդամ երկրների միջև բոլոր գործարքներն իրականացվելու են ռուսական ռուբլով:
Նա նշեց, որ մինչ դրան հասնելը շատ սկզբունքային հարց է, թե ինչ համակարգի վրա պետք է կառուցվի ռուբլին, որը պետք է ապահովի ռուբլու անհրաժեշտ արժևորումը:










































